Ապրիլի 20-ին Ազգային գրադարանում ամփոփել են “Ազգային գրադարանների շաբաթը”

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում ամփոփել են “Ազգային գրադարանների շաբաթը”, որը մեկնարկել էր ապրիլի 12-ին:

“Ազգային գրադարանների շաբաթն անցնում է արդեն 9-րդ անգամ: Այս տարի այն անցել է “Ուշադրությունը կենտրոնացնել համայնքների գրադարանների վրա”: Միջոցառումն ամեն տարի ընդլայնում է իր շրջանակները, և մենք հուսով ենք, որ ապագայում այն համահայկական կդառնա”,-ապրիլի 20-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

Նա նշել է, որ միջոցառման նպատակն է վերաիմաստավորել գրքերի, գիտելիքի, գրադարանների դերը, հրավիրել պաշտոնյաների և իշխանությունների ուշադրությունը գրադարանների խնդրի վրա:

“Գրադարաններն անգնահատելի դեր են կատարում քաղաքակիրթ և կրթված սերունդների դաստիարակության գործում”,-ասել է նա”

Ըստ Ազգային գրադարանի տնօրենի, շաբաթվա շրջանակներում երկրի տարբեր գրադարաններում կազմակերպվել են հանդիպումներ արվեստի, գրականության ու գիտության գործիչների հետ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---