“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն մեծ հույսեր է կապում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ20 ապրիլի 2010 - 15:35 AMT PanARMENIAN.Net - “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի համար եկամուտի հիմնական աղբյուրը հաջորդ տարում լինելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, լրագրողներին ապրիլի 20-ին հայտարարել է ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վագահն Առաքելյանը Երևանում մեկնարկած Եվրոպական գործարար կոնգեսի (ԵԳԿ) շրջանակներում: “Հրազդան-5-ի հետ մենք կապում ենք մեր շահույթը, քանի որ գազի սպառման ոլորտում մենք ծավալների մեծացում չենք սպասում, և, բնականաբար, եկամուտների ավելացում չի լինի”,- ասել է նա: Նրա խոսքերով, ճգնաժամն ազդել է ընկերության գործունեության վրա նույն չափով, որքան այս ոլորտի մյուս ընկերությունների վրա: “Գազի սպառումը կտրուկ նվազել է, իսկ ծախսերը ստիպված ենք իրականացնել նախկին մակարդակում, որի պատճառով շահույթը կրճատվել է”,- ավելացրել է Վ. Առաքելյանը: Ինչ վերաբերվում է ներդրումային ծրագրերին, ապա դրա հետ կապված Առաքելյանն ասաց, որ այսօր ընկերությունը լրացուցիչ ներդրումների կարիք չունի էներգետիկական ծրագրերն ավարտելու համար, իսկ այդ ծրագրերի աղբյուրներն արդեն հայտնի են: Նա նաև ավելացրեց, որ ստեղծված պայմաններում անհնար է խոսել 2010-2011թթ. IPO կազմակերպելու մասին, “քանի որ դա կապված է մի քանի շուկաների իրադրության հետ, որոնք այսօր դեռ պատրաստ չեն”: Ապրիլի 20-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը` “Էներգետիկ ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ թեմայով”: ԵԳԿ Կոմիետի աշխատանքներին մասնակցում են գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում` “Գազպրոմ” ՓԲԸ, Overgas, “Գազֆոնդ”, “ՆԻԻգազէկոնոմիկա”, “Զապսիբգազ” ՓԲԸ, “Բելգազպրոմբանկ” ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS, Siemens IT Solutions and Services, Deutsche Bank, Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO, UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers և այլ կազմակերպություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |