Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ընդունել է մերձքաղաքային “Գորկի” նստավայրում

Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ընդունել է մերձքաղաքային “Գորկի” նստավայրում

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդևը “Գորկի” մերձքաղաքային նստավայրում ընդունել է Սերժ Սարգսյանին: “Հարգելի Սերժ Ազատի, սրտանց ողջունում եմ Ձեզ: Հայաստանի հետ մեր մշտական շփման շրջանակներում այսօր հանդիպում ենք, որպեսզի քննարկենք տիրող ընթացիկ իրավիճակը, երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրները: Այն, որ մենք այս ամենը նախանձելի հաճախականությամբ, պարբերաբար ենք անում, կարծում եմ, կարևոր է, որպեսզի մեր երկրների միջև միշտ լինի վստահության ու փոխըմբռնման այն բարձր մակարդակը, որը գոյություն ունի: Եվ ռազմավարական գործընկերության այն ոգին, որը միշտ մեզ զանազանել է, հուսով եմ, կզանազանի մեր պետությունները”, - ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին` հրավերի և օրակարգի հարցերի արդյունավետ քննարկման հնարավորություն ընձեռելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---