Երևանում շահագործման է հանձնվել 247 մլն դոլար արժողությամբ նոր ջերմաէլեկտրակայանը21 ապրիլի 2010 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Բացման արարողությանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ նոր էլեկտրակայանը 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրման համար կծախսի 2-2,3 անգամ քիչ վառելիք (բնական գազ), քան մյուս էլեկտրակայանները, ինչը թույլ կտա գազի սակագնեի բարձրացման պարագայում չբարձրացնել էլեկտրաէներգիայի գները: Բացի այդ, նոր կայանը բնապահպանական լուրջ ցուցանիշներ կունենա: “Նույն հզորությամբ աշխատելու դեպքում, ինչ մյուս էլեկտրակայանները, այն ավելի քիչ արտանետումներ կունենա` ածխաթթու գազ`2 անգամ պակաս, ածխածնի օքսիդ` 38 անգամ պակաս, ջրօգտագործում` 3,6 անգամ պակաս”,-ասել է նախարարը: Էլեկտրակայանը կարող է աշխատել կառավարման կենտրոնից ձեռքվ կամ լիովին ավտոմատացված` մեկ կոճակի սեղմումով, օպերատորի ընտրությամբ: Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 247 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիություն, նվազեցնելու էլէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստան են ներկրվել շուրջ 8070 տ մետաղական կոնստրուկցիաներ և շուրջ 3000 տ սարքավորումներ: Նախագծի պատվիրատուն է “Երևանի ՋԷԿ” ՓԲԸ-ն, խորհրդատուն է` TEPSCO LTD-ն, գլխավոր կապալառուն է Mitsui & Co-ն, և Հարավային Կորեայի GS Engineering & Construction կոնսորցիումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |