Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հաղթել է Transform 2010 մրցույթում

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հաղթել է Transform 2010 մրցույթում

PanARMENIAN.Net - 2010 թ. մարտին Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի մարկեթինգի և հաղորդակցության կազմը ստացել է ոսկի և արծաթ Communicate ամսագրի Transform 2010 մրցանակաբաշխության ընթացքում, որը պարգևատրում է ապրանքանիշի լավագույն փոփոխություն, ապրանքանիշի փոխակերպում և ապրանքանիշի համբավի դրական փոփոխություն ունեցած ընկերություններին, ասվում է PanARMENIAN.Net ին ուղարկած Grant Thornton Amyot-ի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը աուդիտորական և խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այս ընկերությունները տրամադրում են աուդիտորական ծառայություններ, հարկային և մասնագիտական խորհրդատվություն մասնավոր և հանրային ոլորտի ընկերություններին: Ավելի քան 2,600 բաժնետերեր մատուցում են հաճախորդներին համապատասխան բարձրորակ ծառայություններ աշխարհի 100-ից ավելի երկրներում: Գրանթ Թորնթոնի ապրանքանիշը ենթարկվել է փոփոխության 2008 թ.: Ըստ ողջ աշխարհի Գրանթ Թորնթոնի մարկեթինգի մասնագետների և տնօրեն բաժնետերերի 85 տոկոսի, այժմ նոր ապրանքանիշն ավելի ճանաչելի է, քան նախկինը: 81տոկոսը կարծում է, որ բրենդը տարորոշում է կազմակերպությունը այդ ոլորտի այլ կազմակերպություններից: 97տոկոսը զգում է, որ նոր ապրանքանիշն ավելացնում է իրենց բիզնեսի արժևորումը: Communicate-ի խմբագիր Էնդրյու Թոմասը ասաց. «Մրցանակաբաշխության շուրջ պտտվող աղմուկը ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ մենք գնահատում և ճանաչում ենք ապրանքանիշի փոփոխության պրակտիկան: Կազմակերպության համբավի անբաժանելի մաս կազմող ապրանքանիշի հետ ճանաչման արժանի են պրոֆեսիոնալները, ովքեր հաճախ հասնում են հրաշալի արդյունքների”:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---