«ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»,- համոզված է Եվրախորհրդարանի պատգամավոր Դմիտրիո Վոլչիչը

PanARMENIAN.Net - Թուրքիան դեռեւս չի հասունացել Եվրամիությանը անդամակցելու համար: Լրագրողների հետ զրույցի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի անդամ Դմիտրիո Վոլչիչը: Այս մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով` կանցնի եւս 10 տարի, մինչեւ Թուրքիան կկարողանա կատարել Եվրամիության բոլոր պահանջները: Խոսելով եվրոպական կառույցների Հայաստանի ինտեգրացման մասին` Վոլչիչը շեշտել է, որ ժամանակին Երեւանը, ի տարբերություն Բաքվի, արել է ամեն հնարավորը եվրախորհրդին անդամակցելու համար: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման` Եվրախորհրդարանի անդամը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնության կարծիքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---