Վլադիմիր Զախարով. Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացը կակտիվանա![]() 21 ապրիլի 2010 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական գործոնը Հայոց ցեղասպանության հարցում միշտ եղել է և կլինի: Այդ մասին “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: “Ցավոք, քաղաքական գործոնը նկատելի է նաև հայ-թուրքական բանակցություններում և անպայման հաշվի է առնվում եթե ոչ Ցեղասպանության, ապա Ղարաբաղի հարցը: Այդ խնդրի լուծումը չի երևում, քանի որ հիմքում ոչ թե ժողովրդի հիշողությունն է, այլ քաղաքական խաղերը”,-ասել է Վլադիմիր Զախարովը: Նա հավելել է, որ հայերի կոտորածն Ադրբեջանում 1918-20թթ. ևս ցեղասպանություն է: “Այդ շղթան ավարտվեց քսանամյա վաղեմության իրադարձություններով Ադրբեջանի քաղաքներում”,-ասել է փորձագետը: Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը` Վլադիմիր Զախարովը հայտարարել է, որ ապրիլի 24-ից հետո ակտիվ գործողություններ կծավալեն բոլոր կողմերը: “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամենից շատ շահագրգռված է ԱՄՆ-ն, և հավանաբար Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա”,-ասել է փորձագետը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |