Ապրիլի 24-ին Բեռլինում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 21 ապրիլի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում տեղի է ունենալու 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ: Միջոցառմանը ներկա են լինելու Գերմանիայի քաղաքական, գիտության և մշակույթի գործիչներ: Հոգեհանգստի արարողությանը ելույթ են ունենալու Բուխենվալդ և Միտելբաու-Դորա հուշահամալիրների պրոֆեսոր Ֆոլկհարդ Կնիգեն, Բեռլինի խորհրդարանի ներկայացուցիչ Վալտեր Մոմպերը, Բեռլինի հայկական համայնքի խորհրդի անդամ Վարդգես Ալյանակը: Միջոցառմանը մասնակցելու են նաև դերասանուհի Մելանի Բլոկսդորֆը, սոպրանո Լիանա Ալեքսանյանը և դաշնակահարուհի Սիլվա Շմեդինգ-Ֆարմազյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |