Մարգարիտա Հովակիմյան. Իմ երազանքն աշխարհի լողի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է![]() 21 ապրիլի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի տնօրեն Սամվել Ռոստոմյանը, մամլո քարտուղար Վարդուհի Արամյանը և սահմանափակ հնարավորություններով մարդկանց շարքում Ռուսաստանի լողի առաջնության արծաթե մեդալակիր Մարգարիտա Հովակիմյանը հանդիպել են լրագրողների հետ: Հովակիմյանը Ռուսաստանի առաջնությունում հանդես է եկել 4 մարզաձևում` նվաճելով 2 արծաթե մեդալ “բրաս” և “ազատ լող” ոճերում` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: “Ռուսաստանի առաջնությանը մասնակցում էին շատ փորձառու մարզիկներ, պարաօլիմպիական չեմպիոններ և Եվրոպայի ու աշխարհի ռեկորդակիրներ Ռուսաստանից, Ղազախստանից և Թայլանդից,- ասել է Վարդուհի Արամյանը,- Մեր մարզուհուն չի բավականացրել 100-երորդական վայրկյան աշխարհի առաջնությունում ելույթ ունենալու իրավունք նվաճելու համար”: 15-ամյա լողորդուհին սպորտով զբաղվում է 5 տարեկանից և տարբեր ձեռքբերումներ ունի. “Առաջին անգամ ես մասնակցել եմ այսպիսի խոշոր մրցաշարի և կարծում եմ, լավ եմ հանդես եկել: Իմ երազանքն է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր”,- ասել է Հովակիմյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |