Ապրիլի 24-ից հետո պարզ կդառնա, թե համաշխարհային հանրությունը ճնշում կգործադրի արդյոք Անկարայի վրա![]() 21 ապրիլի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - “Հայոց ցեղասպանության պատմական փաստն ակնհայտ է: Սովորաբար այն երկրները, որոնք չեն ցանկանում կամ վախենում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասում են հետևյալը. Թուրքիան կարևոր է մեզ համար, ուստի մենք սխալ ենք համարում այդ քայլին գնալը: Դա պատմական դրդապատճառ է”,- Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված “Պատմական հիշողությունը և ժամանակակից իրողութունները” Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, քաղաքական խաղերն օրինաչափ են և դրանցում ցեղասպանության հարցն օգտագործվելու է: Անդրադառնալով հայկական կողմից հնարավոր զիջումներին` Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ սկսած 1991-ից Հայաստանը գնացել է փոխզիջման`հայտարարելով Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: “Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախապայման գոյություն չունի: Խնդիրները Թուրքիայում են”,- ասել է քաղաքագետը: Նա կասկած հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ն ինչ-որ բան տեղի կունենա հայ-թուրքական գործընթացում, բայց դրանից հետո կողմերը որոշակի դադար կվերցնեն, այնուհետև դեպքերն ինչ-որ կերպ կզարգանան: “Կճնշեն արդյոք Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը Թուրքիային Արձանագրությունների վավերացման հարցում, պարզ կդառնա, բայց Հայաստանն ինքնուրույն կերպով Անկարային ճնշել չի կարող: Ապրիլի 24-ից հետո պարզ կլինի, թե Թուրքիայի վրա ճնշում լինելու է, թե ոչ: Եթե այո, ապա ապրիլի 24-ից հետո կարելի է սպասել գործընթացի վերականգնման, հնարավոր է` այլ տեսքով”,- ասել է Ա. Իսկանդարյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |