Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը կմատուցվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին

Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը կմատուցվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը Վան է մեկնել, որպեսզի ծանոթանա Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու եկեղեցական գործունեության վերսկսման շուրջ տարվող աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Internthaber-ը, այնտեղ Աթեշյանը կհանդիպի նաև Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուի հետ:

Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը կմատուցվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---