Արմեն Մարտիրոսյան. “Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում անհնար է դրական արդյունքներ արձանագրել”21 ապրիլի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական մերձեցումը որևէ դրական արդյունք չի տվել: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքերի համաձայն, ՀՀ ղեկավարությունը այդ գործընթացից շատ դրական տեղաշարժեր էր սպասում, որոնք այդպես էլ չկան: “Հայ-թուրքական մերձեցման գործընթացը մեր պետության համար շատ բարդություններ է ստեղծել: Օրինակ` այդ գործընթացը կարող է սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև”, - ընդգծել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նկատել է, որ հայ-թուրքական մերձեցման ընթացքում Հայաստանը միակողմանի զիջումների է գնացել, քանի որ համաձայնել է ճանաչել Թուրքիայի սահմանը և թուրքական կողմին առիթ է տվել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: “Հայ-թուրքական գործընթացում հնարավոր չէ արձանագրել դրական արդյունքներ, քանի որ արձանագրությունների վերջնական նպատակը, այսինքն` հայ-թուրքական սահմանի բացումը չի իրականացվել”, - ասել է նա, ավելացնելով, որ այդ արձանագրություններով հնարավոր չէ բացել սահմանը: Նա նաև նշել է, որ արձանագրությունների վավերացումը մտել է փակուղի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |