Արմեն Մովսիսյան. Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է21 ապրիլի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանն առաջինն է էներգահամակարգերով ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև նախկին ԽՍՀՄ երկրներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի էնեևգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման ժամանակ: “Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է իր արտադրական և բաշխիչ հզորություններով, բաշխման կուլտուրայով և էլեկտրաէներգիայի համակարգի հաշվառումով: Դա ոչ միայն իմ սուբյեկտիվ գնահատականն է, այլ նաև մի շարք միջազգային փորձագետների և մասնագետների գնահատականը”,- ավելացրել է նա: Բացի դրանից, նախարարն ավելացրեց, որ “Երևանի ՏԷՑ” տարածքում նախատեսվում է կառուցել երկրորդ էլեկտրակայանը: Իսկ նոր էներգաբլոկից ստացված էներգիան առաջին հերթին օգտագործվելու է ներքին պահանջմունքների բավարարման համար, իսկ ավելցուկը կփոխեն իրանական գազի հետ: Երևանի համակցված շեգոգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունը կայացել է ապրիլի 21-ին Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նոր էլեկտրակայանը 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մշակման համար կծախսի 2-2,3 անգամ ավելի քիչ վառելիք (բնական գազ), քան երկրի այլ էլեկտրակայանները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |