Ախալցխայի քաղաքապետարան. Պատասխան կարող է տալ միայն Վրաստանի մշակույթի նախարարությունը

PanARMENIAN.Net - “Ապրիլի 21-ին Ախալցխայում բնակվող երիտասարդներից մենք իմացել ենք, որ ավերում են Ախալցխայի Սուրբ Երևման (Սուրբ Աստվածահայտնություն) եկեղեցին”,- հայտնել է Ախալցխայի, Ադիգայի և Բորժոմիի հայության հոգևոր առաջնորդ հայր Մանուկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Հայր Մանուկի խոսքերով, արդեն ամբողջությամբ քանդված է եկեղեցու արևելյան պատը, ինչպես նաև հյուսիսային և հարավային կողմնային խորանները, քարերը դասավորվծած են ըստ չափսերի:

“Եկեղեցու ավերման հետևանքով բացվել են չորս խաչքարեր, որոնց վրա առկա են առաքյալների անունները հայերեն գրություններով: Բաց է հյուսիսային և հարավային պատերի հիմքը, ինչը հորդ անձրևների դեպքում կարող է վերջնականապես ավերել Սուրբ Երևման եկեղեցին”,- ասել է հայր Մանուկը և ավելացրել, որ արդեն դիմել է Ախալցխայի քաղաքապետարան:

“Մենք ոչ մի կապ չունենք այս հարցի հետ: Պատասխան կարող է տալ միայն Վրաստանի մշակույթի նախարարությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ավերվում եկեղեցին, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում”,- ասել է Ախալցխայի, Ադիգայի և Բորժոմիի հոգևոր առաջնորդ հայր Մանուկը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---