Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին

Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի նախագահի ընտրությունները, բանկի գործունեությունը 2009-ին, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:

Բացի դրանից, հանդիպմանը քննարկվելու են Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը:

Միջպետական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է` հիմնված 1993թ. ԱՊՀ տասը երկրների կողմից: Բանկի գործունեության հիմնական ուղղությունը հարցերի լուծումն է, որոնք առաջանում են ֆինանսների ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ժամանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---