Էստոնիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին22 ապրիլի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի “Ես հիշում եմ” ակցիայից, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Տալլինի հայկական եկեղեցու բակում: Ներկաները մոմեր կվառեն և մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհվածների հիշատակը, այնուհետև ծաղիկներ կդնեն խաչքարի մոտ: Բացի այդ, ապրիլի 24-ին “Արտիս” կինոթատրոնում տեղի կունենա իտալական “Արտույտների ագարակը” ֆիլմի պրեմիերան: Տալլինի Հայ ազգային ընկերակցությունը շվեդական եկեղեցում կազմակերպում է հուշ-համերգ: Մայիսի 2-ին Sportland-ում տեղի կուենա “Արարատ-ՏՏՈւ” և “Արտ Ինտերնատինոլ” ֆուտբոլային ակումբների խաղը: “Արտ Ինտերնատինոլի” անդամներ են Էստոնիայում հայտնի մարդիկ` դերասաններ, մարզիկներ, լրագրողներ, գործարարներ: Խաղը նվիրվում է Հայոց ցեղասպանության 95-ամյակին` երկու թիմերի անդամները դաշտ դուրս կգան սև թևկապերով: Էստոնիայի Հայ երիտասարդների միությունը մտադիր է բացել www.genotsiid.ee ինտերնետ-ռեսուրսը էստոներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով, որն ամբողջությամբ նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը: Դա ամենամեծ ռեսուրսը կլինի այդ թեմայով էստոներեն լեզվով, հաղորդում է miasin.ru-ն: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |