“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը դեմ չի լինի ՀՀ ԱԺ օրակարգից արձանագրությունները հանելուն22 ապրիլի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերն են շարունակում մնալ ղարաբաղյան կարագավորումն ու հայ-թուրքական մերձեցումը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Ըստ Գալստյանի, ապրիլի 24-ի շեմին հայ-թուրքական գործընթացը հասավ կուլմինացիայի: “Թուրքիան հայ-թուրքական այս ողջ գործընթացում ղեկավարվում էր չափազանցված պահանջների մարտավարությամբ, այսինքն, առաջ էր քաշում առավելագույն պահանջներ` արդյունքի հասնելու համար բանակցություններում”,-նշել է նա: Գալստյանը որպես օրինակ նշել է, որ թուրքական կողմը գործընթացի սկզբում պահանջում էր զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, իսկ վերջերս Թուրքիայի վարչապետը հայտարարեց սահամնը բացելու Թուրքիայի պատրաստակամության մասին` ԼՂՀ մերձակա 2 շրջանները վերադարձնելու դեպքում: “Բնականաբար, նման առաջարկները չեն կարող ընդունելի լինել մեզ համար, քանի որ հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան գործընթացը տարբեր գործընթացներ են”,-նշել է նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանն, ապա Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարը նշել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն հասել են այն կետին, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը: “Հակառակ դեպքում, բանակցային գործընթացը կարող է խնդիրներ ունենալ արդյունավետության տեսակետից”,-հայտարարել է Գալստյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այսօրվա ուղերձին, Գալստայնը նշել է, որ ուղերձի տեքստում կլինեն բոլոր այն դրույթները, որոնց շուրջ Հայաստանի կոալիցիոն ուժերը համաձայնության են հասել Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 21-ի նիստում: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի “Բարգավաճ Հայաստանը”, եթե ՀՀ նախագահը որոշի ետ կանչել իր ստորագրությունն արձանագրությունների տակ` Խ.Գալստյանն ասել է, որ նման որոշումն ընդունելի կլինի կուսակցության համար: “Մեր կուսակցությունը կողմ կլինի նաև, եթե Սերժ Սարգսյանը որոշի հանել ՀՀ խորհրդարանի օրակարգից արձանագրությունների վավերացման հարցը”,-նշել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |