Պարզվեց, որ Ախալցխայի հայկական եկեղեցին ոչ թե քանդում են, այլ` վերականգնում22 ապրիլի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - “Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարևորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունք մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Սբ Երևման եկեղեցին”,-ասել է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, եկեղեցին և հարակից 3 հա տարածքը 2009թ. Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն, որի ներկայացուցիչն է Ջուզեպե Պազոտոն: “Ըստ համապատասխան պայմանագրի, Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Սբ Երևման եկեղեցին ու բարեկարգել տարածքը: Դա էլ այս իրարանցման պատճաը դարձավ: Սակայն, ինչպես հաղորդեց մեզ Ջ.Պազոտոն, վերականգնողական աշխատանքները կիրականացվեն ըստ վերականգնման նորմերի, ինչը, բնականաբար, չպետք է դժգոհություն առաջացնի”,-նշել է արքեպիսկոպոսը: Ինչպես հաղորդել է Վ.Միրզախանյանը, հղում անելով ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանի հետազոտություններին, հայ առաքելական Սբ.Երևման եկեղեցին, հիմնված VII-րդ դարում, իսկ որոշ աղբյուրներով` XII-XIV դարում, 1770թ. ֆրանսիացի կաթոլիկների ջանքերով վերածվեց կաթոլիկ եկեղեցու, իսկ 1828թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վնասվեց: Ավելի ուշ Սբ Երևման եկեղեցին վերականգնվել է և ծառայել է կաթոլիկ հայերին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |