Իտալիայի սենատորը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը22 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ընդդիմական Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին պահանջել է, որպեսզի Սենատը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է ASCA իտալական լրատվական գործակալությունը, Սոլիանին հայ-իտալական բարեկամության խորհրդարանական խմբի անունից կոչ է արել միանալ Հայաստանի Հանրապետությանն ու Իտալիայի հայ համայնքին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: "Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի կողմից կարող է հիմք դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր ու ամուր հարաբերությունների հաստատման համար",- ասել է Ալբերտինա Սոլիանին` ավելացնելով, որ ճիշտ է համարում, որպեսզի Իտալիայի Սենատը մոտ ժամանակներս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |