“Յունիբանկի” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26 տոկոսով22 ապրիլի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - “Յունիբանկի” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել է 45,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 26 տոկոսով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 10,2 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ` 27,5տոկոս: “Յունիբանկի” ցպահանջ ավանդների ծավալը 2010թ.-ի առաջին եռամսյակի վերջին կազմել են 9,2 մլրդ դրամ: Ընդ որում, ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե կրկնակի անգամ: “Չորս տարի անընդմեջ, ներառյալ 2009թ.-ը, “Յունիբանկը” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով առաջատար դիրք է զբաղեցրել հայաստանյան բանկային համակարգում: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր խմբերի պահանջներից”,- ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |