Հայաստանի քաղաքական ուժերը պահանջում են ՀՀ նախագահից կասեցնել հայ-թուրքական գործընթացը22 ապրիլի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանում տեղի է ունեցել Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող 14 կուսակցությունների հավաքը, որոնք հանդես են եկել հայտարարությամբ: Կուսակցություններն ընդունել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահից պահանջում ենք դադարեցնել արձանագրությունների կնքման գործընթացը՝ հետ կանչելով հայկական կողմի ստորագրությունները, հակառակ դեպքում ՀՀ նախագահից և ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք ՀՀ սահմանադրությանը համապասխան իրականացնել ՍԴ որոշումը և հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնել առանց հայտարարության մեջ նշված վերապահումների”։ “Միաժամանակ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունից պահանջում ենք վերանայել ՀՀ միջազգային պայմանագրերի մասին և ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքներով փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշումը։ ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք ընդունել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։ Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում մենք՝ արձանագրությունների դեմ համախմբված ուժերս, ամրություն ենք հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ սահմանադրությամբ և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու մինչև ստեղծված վտանգների լիակատար վերացումը”,-ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |