ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է հարավկորեական GS Engineering and Construction շինարարական ընկերության նախագահին22 ապրիլի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին: 2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի և GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և GS Engineering and Construction ընկերության միջև կնքվեց համաձայնագիր: Ինչպես հայտնել է ԱԺ մամլո ծառայությունը, Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հայաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |