Պադովայում տեղի է ունեցել Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը23 ապրիլի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Աապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95-ամյակին: Միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, համարելով Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ համարեց այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը: Այնուհետև ելույթ է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը բարձր է գնահատել Պադովայի քաղաքապետարանի և անձնապես քաղաքապետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Դեսպանը կարեւորել է Գրացիելլա Վիգոյի կողմից կատարված աշխատանքը և շեշտել, որ միջոցառումը խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլև` նրա լուսավոր ապագան ու հայ ժողովրդի հավերժությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական և մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |