Հնդկաստանում ՀՀ դեսպանը կներկայացնի Հայաստանի շահերը նաև Շրի Լանկայում23 ապրիլի 2010 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |