Հայաստանում Լեհաստանի դեսպան. 1915թ. իրադարձությունների ճանաչումով Թուրքիան կանցնի ինքնամաքրման գործընթաց

Հայաստանում Լեհաստանի դեսպան. 1915թ. իրադարձությունների ճանաչումով Թուրքիան կանցնի ինքնամաքրման գործընթաց

PanARMENIAN.Net - Կգա ժամանակ և թուրք ժողովուրդը կգիտակցի և կճանաչի 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունը: Այդ մասին, ելույթ ունենալով “Դեր-Զորից մինչև Կատին” միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Երևանում “Եվրասիա” համալսարանը, հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: “Եթե հայ հասարակությունը ժեստ է սպասում Թուրքիայի կողմից, ապա ես կասեմ, որ պատմության գիտակցումը և հասկացումը որոշակի գործընթաց է: 1915թ. իրադարձությունների ճանաչումով Թուրքիան կանցնի ինքնամաքրման գործընթաց, որին կհետևի զղջում: Սակայն սա գործընթաց է, որը պետք չէ արագացնել”,- ասել է լեհ դիվանագետը: Նա նշեց, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բացել են սարսափելի ողբերգությունների դարը, ինչպիսիք են Հոլոքոսթը, Կատինի դեպքերը և այլն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---