Հայ արվեստագետներն ու գիտնականները կոչ են անում Չիանաստանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը23 ապրիլի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը կոչով` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: "Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին միացնել նրա հզոր ձայնը համաշխարհային հանրությանը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունն և դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսևորումները, որպեսզի նման ողբերգությունն երբեք չկրկնվի մարդկային պատմության մեջ", ասված է նամակում: Դիմումը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լևոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խարատյանը, Լևոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը և ուրիշները: Վաղը ապրիլի 24-ին ժամը 12։15-ին Տիգրան Խզմալյանը նամակը կհանձնի դեսպանատուն։ ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |