Ռուբեն Մելքոնյան. “Հայաստանը պետք է մտածի Ցեղասպանության հետևանքների իրավական տեսանկյունի մասին”![]() 23 ապրիլի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան նախապատրաստական քայլեր է ձեռնարկում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ են վկայում Հայաստան ժամանած լրագրողների բանակը, թուրք էլիտայի ներկայացուցիչների որոշումը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման երթ կազմակերպելու մասին: “Իրականում այդ ամենը չի նշանակում, թե Հայոց ցեղասպանությունը ընդունում է թուրք մտավորականությունը”, - ասել է Մելքոնյանը, ավելացնելով, որ այդ նույն մարդիկ նախկինում կազմակերպել էին նույնատիպ ակցիաներ, և նախաձեռնողներից մեկը մի անգամ հայտարարել է, որ ակցիան ուղղված էր թուրք պետականության շահերը պաշտպանելուն: “Սրանից ելնելով, այս ակցիայի անկեղծ լինելը կասկածելի է”, - ասել է Մելքոնյանը: Հայ փորձագետը նկատել է նաև, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանխելու համար Թուրքիան ջանքեր է գործադրում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար, դրանով հանդերձ փորձում է սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև, ինչպես նաև պառակտել սփյուռքը: Մեկնաբանելով այն, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ “ցեղասպանություն” տերմինը, Մելքոնյանը տարակուսանք է հայտնել: “Հայաստանը պետք է մտածի Ցեղասպանության հետևանքների իրավական տեսանկյունի մասին”, - ասել է Մելքոնյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |