Արսեն Հարությունյան. Լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է23 ապրիլի 2010 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հաղորդագրությունն այն մասին, որ քաղաքի կենտրոնում լուսաֆորները շարքից դուրս են եկել և խցանումների պատճառ դարձել, չափազանցված էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ վարչության ավագ տեսուչ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով, լուսաֆորների աշխատանքի խախտման պատճառը էլեկտրականության անջատումն էր: "Լուսաֆորները չեն աշխատել միայն Աբովյան և Կորյունի փողոցների ու Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկներում: Դա տևել է 50 րոպե: Այժմ լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է",- ընդգծեց Հարությունյանը: Նա հաղորդեց նաև, որ լուսաֆորների աշխատանքի խախտման հետևանքով խցանումներ չեն առաջացել, իսկ դժվարացած տրանսպորտային երթևեկությունը կարգավորվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: "Ոչ մի լուսաֆոր էլեկտրաէներգիայի մատակարարման խախտման արդյունքում շարքից դուրս չի եկել",- նշեց Արսեն Հարությունյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |