Հայաստանը պետք է բուհերում բացի Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ամբիոններ23 ապրիլի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - “Մենք ուղղակի պարտավոր ենք հորդորել և խթանել երիտասարդության հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության հանդեպ ողջ աշխարհի հայագիտական ամբիոններում”,-հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ապրիլի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, արտերկրում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների մեծ մասը թուրքեր են: “Աշխարհի հայագիտական հաստատությունների ուսանողների մեծ մասը թուրքեր են: Դա շատ լավ մշակված ռազմավարություն է: Չէ որ այդ ամբիոնների ղեկավարների մեծ մասը ևս թուրքեր են: Հայաստանը պետք է ամբիոններ բացի օտարերկրյա բուհերում, որտեղ կուսամնասիրեն Հայոց ցեղասպանությունը և կանեն ամեն ինչ, որպեսզի ուսանողները շահագրգռված լինեն սովորել այդ բաժիններում”,-ասել է նա;” ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |