Երևանում ընթանում է "Միացյալ Հայրենիք" կազմակերպության ակտիվիստների երթը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին![]() 23 ապրիլի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է "Միացյալ Հայրենիք" կազմակերպության ակտիվիստների երթը` նվիրված Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ինչպես հաղորդեց երթի կազմակերպիչներից մեկը, այդ ակցիայով հայ երիտասարդությունը ցանկանում է հայտնել աշխարհին, որ շարունակում է պայքարը հանուն արդարության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման: Ակտիվիստները երթը սկսեցին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանից և շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |