Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 95-ամյակի առթիվ23 ապրիլի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Մենք երախտապարտ ենք բոլոր այն կարեկից անձանց ,ժողովուրդներին ու պետություններին, ով կիսում է մեր վիշտը և հրապարակավ դատապարտում մարդկության դեմ գործած այդ աննախադեպ նախճիրը: Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 95-ամյակի առթիվ իր տարածած հայտարարության մեջ հայտնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի կազմակերպությունը: "Այսօր Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ Արդար Դատի վերջնական հանգրվանին հասնելու համար անհրաժեշտ է կրկնապատկել ու եռապատկել համայն հայության ջանքերը և մեր կուսակցությունը պատրաստ է այդ սուրբ գործին բերել իր անմնացորդ նվիրումը, ինչը հատկանշական է եղել հնչակյանների համար Մեծ Եղեռնին հաջորդած բոլոր տարիների ընթացքում",- ասվում է հայտարարության մեջ: ՍԴՀԿ-ն փաստում է, որ կուսակցությունը մտահոգ էր վերջին ժամանակներս ծայր առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով: "Որպես պատասխանատու քաղաքական ուժ` գործընթացում առկա վտանգների մասին մեր տագնապը բազմիցս բարձրաձայնել ենք, ինչպես օգտագործելով ՀՀ խորհրդարանական ամբիոնը, այնպես էլ բոլոր այն հնարավորությունները, որոնք առկա են աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներում գործուն կառույց ունեցող մեր կուսակցության համար: Նշենք, որ ՀՀ իշխանությունները վերջապես ի լուր աշխարհի հայտարարեցրն որ երկդիմի, հարափոփոխ, միշտ հակահայկական կողմնորոշման թափանցած թուրքական իշխանությունների հետ գործընթաց հնարավոր չէ շարունակել",- ասվում է հայտարարության մեջ: Հնչակյան կուսակցությունը, ողջունելով այդ քայլը, գտնում է, որ վերջին շրջանի բազմաթիվ հայտարարություններում Թուրքիայի իշխանությունները բացահայտեցին իրենց էության դարերով անփոփող պահպանված մարդակուլ հայատիացության հոգեկերտվածքը: "Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ծավալուն քարոզչությամբ առաջադեմ մարդկության համար ևս ակնհայտ դարձնել մեզ վաղուց հայտնի այս ճշմարտությունը և ապագայում վտանգներից խուսափելու համար վերջնական դուրս գալ Թուրքիայի հետ բանակցային գործընթացից",- նշվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |