Հրեաները Էրդողանից պահանջում են նախ` ընդունել Հայոց ցեղասպանությունը, հետո միայն մեղադրել Իսրայելին23 ապրիլի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ցույց Թուրքիայի վարչապետի այն հայտարարության դեմ, որով նա մեղադրում էր Իսրայելին` պաղեստինցիների զանգվածային սպանությունների համար: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայ դատի Երուսաղեմի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը հայտնել է, որ ցույցը կազմակերպել էին հրեաները: Նրանք իրենց բողոքն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ: “ Հրեա ակտիվիստները հայտարարել են, որ Անկարան իրավունք չունի մեղադրելու Իսրայելին պաղեստինցիների դեմ ցեղասպանություն կազմակերպելու մեջ, քանի որ Թուրքիան 1915 թ. իրականացրել է Հայերի ցեղասպանությունը”, - ասել է Ժ. Ավագյանը: 2009 թ. Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրել էր պաղեստինցիներին կոտորելու համար և ցուցադրաբար լքել էր համաժողովի դահլիճը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |