Կիևում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանություն` առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղանը23 ապրիլի 2010 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Կիևում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանություն` առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղանը, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսն ու Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչն եր, պաշտոնյաներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կլոր սեղանը վարում էր Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար Գենադի Ուդովենկոն: Կլոր սեղանի ավարտին որոշվել է դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով: Կոչի տակ իրենց ստորագրություններն են դրել հայտնի ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանց միացել են նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչները: Նշենք, որ կլոր սեղանին ներկա էին 12 ազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանությունը նման բարձր մակարդակով Ուկրաինայում դեռ չէր քննարկվել, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |