Բուենոս Այրեսի խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 23 ապրիլի 2010 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում “Հանդուրժողության և ազգերի միջև հարգանքի օրվա” շրջանակներում և Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ միաձայնորեն ընդունել է բանաձև, որի համաձայն Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը, հարգելով զոհերի հիշատակը և հետագայում նման հանցանքները կանխելու նպատակով կոչ է անում միջազգային հանրությանը և առաջին հերթին Թուրքիային` ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդում է, որ բանաձևում նշվում է, թե Բուենոս Այրեսի օրենսդիրները հարգելով զոհերի հիշատակը, կոչ են արել կանխել հետագայում ցեղասպանությունները:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |