Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ24 ապրիլի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. “Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ: Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ: Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի` սահմանագծից առաջ և հետո”: “Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված և տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետևանքը: Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջև ձգվող հորձանուտում և կորցնեին իրենց ազգային ինքնությունն ու քաղաքական գործոն լինելու ունակությունը: Բայց մենք, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, մեր մեջ ուժ գտանք վերադառնալու միջազգային քաղաքական բեմ` ասելու համար, որ մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը և վճռական ենք` թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը: Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի: Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի և համայն մարդկության£ Մենք չե°նք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը”,-ասված է նախագահի ուղերձում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը |