Գևորգ Դանիելյան. Ցեղասպանության հարցը վերաբերում է ողջ մարդկությանը, ինչպես նաև` թուրք ժողովրդին![]() 24 ապրիլի 2010 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության հարցը վերաբերում է ողջ մարդկությանը, ինչպես նաև` թուրք ժողովրդին և մեր խնդիրն է թույլ չտալ, որ նման ոճրագործություններ կրկնվեն ապագայում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: “Այն երկրներն ու պետությունները, որոնք փորձում են խուսափել Ցեղասպանության ճանաչումից, պետք է գիտակցեն, որ ավելացնում են ապագա ցեղասպանությունների վտանգը: Պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված միակ ոճրագործությունը չէր”,-ասել է նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |