Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար![]() 24 ապրիլի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - “Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում չեն հաստատվել խաղաղություն և կայունություն, քանի դեռ հակամարտության կողմերի միջև չի ստորագրվել գործուն խաղաղության պայմանագիր”,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում նա արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ուղղակի որոշ մարդիկ Ադրբեջանում, նրա խոսքերով, տառապում են հայատյացութամբ և ռազմատենչ դեմագոգիայով: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն ուղղակի արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար: Այդպիսի զարգացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, լարվածության նոր օջախներ ստեղծել, բայց ոչ մի կերպ չի լուծի ԼՂ հիմնախնդիրը”,- ավելացրել է ՀՀ նախագահը: “Հակիրճ պատասխանը հետևյալն է. ոչ, ես մոտ ժամանակները պատերազմի վտանգ չեմ տեսնում: Ես բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը միշտ պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել”,- ասել է Սերժ Սարգսյանը “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը տված հարցազրույցում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |