Արամ Սաֆարյան.Միջազգային հանրությունն այսօր, ինչպես երբեք, հակված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը![]() 24 ապրիլի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր պարզ է դարձել, որ անհնար է Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի զիջումներ պահանջել միայն հայ-թուրքական գործընթացը տեղաշարժելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է “Բարգավաճ Հայաստանի” խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքերով, այսօր հայկական հասարակական-քաղաքական դաշտում համաձայնություն է տիրում նրա շուրջ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը բխում է Հայաստանի ազգային շահերից և հայ ժողովրդի անվտանգությունից: “Այս գործընթացը պետք է շարունակվի անկախ ամեն ինչից: Միջազգային հանրությունն այսօր, ինչպես երբեք, հակված է նրան, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք ազդանշանի ենք սպասելու թուրքական կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Եթե Թուրքիան պատրաստ է, ապա մենք անպայման կտեսնենք այդ ազդանշանները”,- ասել է նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |