Ռիկարդո Միգլիորի. Եվրոպան ճնշում է գործադրում Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա ճանաչի իր սխալները

Ռիկարդո Միգլիորի. Եվրոպան ճնշում է գործադրում Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա ճանաչի իր սխալները

PanARMENIAN.Net - Քանի որ Իտալիայում մեծ հայկական համայնք կա, այնտեղ միշտ կազմակերպվում են 1915թ. իրադարձություններին նվիրված միջոցառումներ և իատլացիները իրենց խղճի թելադրանքով մասնակցում են այդ միջոցառումներին: Այդ մասին լրագրողներին է ասել Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: “Իտալիան Հայոց ցեղասպանությունը դատապարտած առաջին երկրներից է, և մեր երկիրը մեծ աշխատանքն է տանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ` կանխելու համար նման երևույթներն ապագայում”,-ասել է Սկապինին:

Իր հերթին ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորին ասել է. “1915թ. իրադարձությունները ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին են առնչվում, այլ վերաբերում են ամբողջ աշխարհին և պետք է լուծում ստանան”: Ընդ որում, մեկնաբանելով առանց Հայոց ցեղասպանության ճանաչման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Միգլիորին ասել է, որ Եվրոպան ճնշում է գործարդում Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա ճանաչի իր սխալները, և ժամանակ է հարկավոր, որպեսզի թուրք ժողովուրդը և թուրքական իշխանությունները ճանաչեն իրենց սխալները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---