Չնայած Թուրքիայի ջանքերին` հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - “Յուրաքանչյուր ապրիլի 24-ին մենք, անկախ եղանակային պայմաններից, գալիս ենք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այս տարին ինքնատիպ է նրանով, որ մենք փորձեցինք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց, չնայած մեր կողմից այդ ժեստին, ցավոք սրտի Թուրքիան ցանկացավ օգտագործել մեր ժեստն իր նախապայմաններն իրագործելու համար”,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ճիշտ համարեց Հայաստանի նախագահի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցնելու մասին: “Բոլոր հայերի այցելությունը զոհերի հուշահամալիր ցույց է տալիս, որ, չնայած Թուրքիայի ջանքերին, մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այդ սարսափելի հանցագործությունը”,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |