Գերմանիայում բնակվող 16 հազ. թուրք դեմ է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը24 ապրիլի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - “Մենք կարողացանք հավաքել Գերմանիայում բնակվող 16 հազ. թուրքի ստորագրություն, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Թեև ես ամաչում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդում ոչ մի թուրքի չեմ տեսնում, սակայն ես արդեն երրորդ տարին է գալիս եմ այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ Ցեղասպանության զոհերի հիշատակին”, - ասել է “Միություն` ընդդեմ ցեղասպանության” կազմակերպության ղեկավարի տեղակալ Էլիֆ Սելաֆ Էդեմը: Նրա խոսքերի համաձայն, “Միություն` ընդդեմ ցեղասպանության” կազմակերպությունը ստեղծվել է Գերմանիայում և գործում է արդեն 11 տարի: “Վստահ եմ, որ այսպիսի կազմակերպություն չի կարող Թուրքիայում գոյություն ունենալ, քանի որ այնտեղ վտանգավոր են նմանատիպ դրսևորումները: Ես հասկանում եմ, որ մեր ձեռնարկները մի կաթիլ են ծովի մեջ, բայց հույս ունենք, որ դրանք արդյունավետ կլինեն: Մենք հասկանում ենք, որ չի կարելի ղեկավարվել այն ժխտողական քաղաքականությամբ, որը վարում է պաշտոնական Թուրքիան”, – ասել է Էդեմը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |