Մարկո Պիգին. “ Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է”24 ապրիլի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իտալացի լուսանկարիչ Մարկո Պիգինն այս օրերին գտնվում է Հայաստանում և Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ռեպորտաժ է պատրաստում: “Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա տխուր օր է: Ես ցավում եմ, որ մարդիկ ղեկավարվում են միայն իրենց քաղաքական շահերով”, - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Պիգինը և ավելացրել, որ այսօր թուրք ժողովուրդը շատ դժվարին խնդրի առաջ է կանգնած, քանի որ պատմություն չգիտի: Նրա խոսքերի համաձայն, Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է: “Ես հույս ունեմ, որ և’ հայ, և’ թուրք ժողովրդի համար ապագան խաղաղ կլինի: Սակայն Տրապիզոնում ես տեսա, որ Թուրքիայի ժողովուրդը շատ բացասաբար է տրամադրված: Ես չէի կարողանում խոսել մարդկանց հետ, իսկ երբ նրանք թուրք ժողովրդի ցեղասպանության մասին սկսեցին պատմել, ես այլևս ոչինչ չկարողացա ասել”, - ավելացրել է իտալացի լուսանկարիչը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |