2009 թվականին Հայաստանում 9 816 տոննա բրինձ է իրացվել

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցունակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել բրնձի շուկայում:

ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, 2009 թ. տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործող 27 տնտեսվարողների կողմից իրացման ծավալը կազմել է 9 816 836,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն "Ալեքս-Գրիգը"` 33,6 տոկոս, "Արմեն-Համիկ եղբայրները"` 15,1 տոկոս և "Ինվեստ Ինտորգը"` 14,1 տոկոս մասնաբաժիններով:

Հանձնաժողովի 2008 թվականի որոշմամբ, "Կարի Թով" և "Մոկոնաթ" ընկերություններն, ունենալով գերիշխող դիրք, գրանցվել էին գերիշխողների գրանցամատյանում: Համաձայն "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքի, Հանձնաժողովի որոշմամբ "Կարի Թով" և "Մոկոնաթ" ընկերությունները գերիշխող դիրքը կորցրած են ճանաչվել և հանվել գրանցամատյանից: Հանձնաժողովի նույն որոշմամբ "Ալեքս-Գրիգ" ընկերությունը գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---