Մանուկ Բալյան. Մենք ցանկանում ենք, որ պատմական արդարությունը հաղթի![]() 24 ապրիլի 2010 - 19:43 AMT PanARMENIAN.Net - “Ես նախկինում ևս այցելել եմ Հայաստան, սակայն սա առաջին անգամն է, երբ ես ապրիլի 24-ին եմ հայրենիքում”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հոկեյի թիմի անդամ Մանուկ Բալյանը: Ընդ որում, նա նշել է, որ իր նախնիները ևս Արևմտյան Հայաստանից են: Ըստ նրա, ապրիլի 24-ին ամերիկյան ժամանակով 17:00-ին Լոս Անջելեսում կսկսվի Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված բողոքի ցույցը: “Քաղաքում արդեն կանգնեցված է տրանսպորտի երթևեկությունը, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել”,-ասել է Բալյանը` հավելելով, որ ցույցին կմիանան նաև ամերիկացի երիտասարդները: Անդրադառնալով Լոս Անջելեսում բնակվող թուրքերի արձագանքին` Բալյանը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին, քանի որ Լոս Անջելեսում թուրքերը շատ քիչ են: Նա հավելել է նաև, որ մրցաշարերից մեկում մի թուրք իրեն ասել է, որ “դպրոցում հայերին սովորեցնում են ատել թուրքերին”: “Իրականում դա այդպես չէ, մենք ցանկանում ենք, որ պատմական արդարությունը հաղթի”,-ասել էԲալյանը: Իր հերթին, բժիշկ Միհրան Բալայանը, որը Հայաստան է ժամանել Բոստոնից, նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և չէր կարող չգալ Ծիծեռնակաբերդ` հարգելու զոհերի հիշատակը: “Իմ նախնիները Արևմտյան Հայաստանից են, Մարաշից”,-ասել է Բալայանը: Նա նաև նշել է, որ Բոստոնում ևս այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցնում: “Հայերի հետ ակցիային կմասնակցեն տարբեր ազգությունների երիտասարդներ` ամերիկացիներ, հնդկացիներ: Մենք ձգտում ենք իրազեկել նրանց պատմության մասին, 1915թ. իրադարձությունների մասին”,-ասել է Բալայանը: Նա նաև հաղորդել է, որ մտադիր է դասախոսությամբ հանդես գալ Երևանի բժշկական համալսարանում և ծանոթանալ Հայաստանի կլինիկաների գործունեությանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |