Դամասկոսում հարգանքի տուրք մատուցեցին XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 25 ապրիլի 2010 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսի հայկական եկեղեցում այսօր Հայոց ցեղասպանության զոհերին սուրբ պատարագ է մատուցվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը, ապրիլի 24-ին Դամասկոսում հուշ-երեկո կկայանա հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: "Վաղը Սիրիայի հայերը կայցելեն Դեյր Զօր, որտեղ հոգեհանգստյան պատարագ կմատուցվի Ցեղասպանության զոհերին",- ասել է նա: Մոտ օրերս Դամասկոսում լույս կտեսնի Նորա Արիսյանի "Դեյր Զօր" գիրքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |