"Վերադարձիր հայրենիք" ակցիայի շրջանակներում Դուբայից մոտ 35 ընտանիքներ տեղափոխվել են ՀՀ25 ապրիլի 2010 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Մենք որոշեցինք հայրենիք վերադառնալ, որպեսզի այլևս Սփյուռք չլինի, և համատեղ ջանքերով պայքարենք հանուն Ցեղասպանության ճանաչման: Մենք պետք է Թուրքիայից պահանջենք Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի արյունը",- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Դուբայից ընդմիշտ Հայաստան տեղափոխված Աբրահամ Ապենյանը: Ապենյանը նկատեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ինքն իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել: "Մեր "Վերադարձիր հայրենիք" ակցիայի շրջանակներում մեկուկես տարվա ընթացքում Դուբայից մոտ 35 ընտանիքներ են տեղափոխվել ՀՀ",- նկատեց նա` ավելացնելով, որ այս տարվա հունիսի վերջին կվերադառնան ևս 15 հայ ընտանիքներ: Ապենյանը Սփյուռքի բոլոր հայերին նույնպես կոչ արեց հայրենի հող վերադառնալ, որպեսզի հայերը մեկ հայրենիք ունենան: Հայրենադարձը հաղորդեց նաև, որ ապրիլի 24-ին Դուբայում միշտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |