Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը![]() 25 ապրիլի 2010 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ըստ նրա, Թուրքիայի համար անընդունելի է այն, որ Օբաման իր ուղերձում օգտագործեց “Մեծ Եղեռն” բառեզրը: Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը դեմ է քաղաքականացված պատմական իրադարձությունների մեկնաբանությանը և հավելել է, որ ճիշտ չի համարում Օբամայի հայտարարությունը: Նա ասել է, որ պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: “Նման հարցերը պետք է քննարկվեն միայն երկրներում , որոնք անմիջական առնչություն ունեն այդ հարցրեի հետ: Ոչ գործադիր մարմինները, ոչ խորհրդարանները չեն կարող որոշումներ կայացնել պատմական հարցերի շուրջ”,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: “Մենք խորապես ափսոսում ենք այդ հայտարարության մասին, որը սխալ և միակողմանի քաղաքական ընկալման արդյունք է”,-նշել է Ահմեդ Դավութօղլուն, հաղորդւոմ է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |