Բուխարեստի 1915թ. հիմնված Հայոց եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի![]() 25 ապրիլի 2010 - 09:29 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ: Բուխարեստի Հայոց եկեղեցում, որը հիմնվել է 1915թ., կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Դեսպանության և Հայոց միության համատեղ ուժերով Բուխարեստի Հայ մշակույթի տան ցուցասրահում բացվեց ցեղասպանության թեմայով լուսանկարչական ցուցահանդես: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՙԱրդար եւ ճշմարիտ գնահատական տալով անցյալին եւ անաչառորեն վերլուծելով ներկան` այսօր բոլորս եկել ենք նույն եզրակացության. հայ եւ թուրք ժողովուրդների նոր սերունդների համար ժամանակը եւ պայմանները հասունացել են, որպեսզի նրանք թոթափեն անցյալի ծանր բեռը, հաշտության ձեռք մեկնեն միմյանց եւ ապրեն համերաշխ: ՚, իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը: Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Տրանսիլվանիայի Գեռլա, Գեորգե եւ Դումբրավե քաղաքներում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ապրիլի 26-ին Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ ապրիլի 27-ին` Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |