Սյուզի Քենտիկյանը պաշտպանեց իր տիտղոսները Նադյա Ռաոյի հետ մենամարտում

Սյուզի Քենտիկյանը պաշտպանեց իր տիտղոսները Նադյա Ռաոյի հետ մենամարտում

PanARMENIAN.Net - Թեթևագույն քաշային կարգում WBA, WBA WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) ապրիլի 24-ին Համբուրգում հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները` հաղթելով պարտություն չունեցող Նադյա Ռաոյին (Գերմանիա):

Մենամարտը ավարտվեց 10 ռաունդից հետո, որի արդյունքում մրցավարների կարծիքները կիսվեցին` երկուսը ավելի ուժեղ համարեցին Քենտիկյանին`96:94 հաշվով, իսկ երրորդն առավելությունը տվեց Ռաոյին` 96:95 հաշվով:

Հիշեցնենք, որ Սյուզին (ռինգում նրան անվանում են Մարդասպան-թագուհի) ռինգ է դուրս եկել 27 անգամ, որից 16-ում հաղթել է նոկաուտով, իսկ 11-ում` միավորներով: Նա չի կրել ոչ մի պարտություն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---