Եգիպտոսում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 26 ապրիլի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի առավոտյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղումը եկեղեցու բակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին: Երեկոյան Հելիոպոլսի Պըլըքտանյան հանդիսասրահում տեղի ունեցավ հուշահանդես` կազմակերպված եգիպտահայ համայնքի բոլոր միությունների համատեղ ջանքերով: Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա.Մելքոնյանը, որն իր ելույթում մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ: Հուշ-երեկոյի ժամանակ եգիպտահայ գաղութի երգչախմբերը կատարեցին հայրենասիրական խմբերգեր: Երեկոն եզրափակվեց “Հայոց ցեղասպանություն” անգլերեն լեզվով փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ: Նախօրեին լույս է տեսել Կահիրեում ՀՀ դեսպանության “Ալ-Ախբար Արմենիա” արաբալեզու պարբերականը, որտեղ եգիպտացի ընթերցողին են ներկայացվել բացատրական մանրամասներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 24-ի Դեր Զորի ելույթի արաբերեն թարգմանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |